ՈւԵՖԱ–ն քննում է «Ղարաբաղ» ՖԱ–ի մամուլի քարտուղարի` հայերի հասցեին հնչեցրած օտարատյաց հայտարարությունը

03.11.2020, 01:36

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ն քննություն է սկսել «Ղարաբաղ» ադրբեջանական ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի օտարատյաց գրառման փաստի առթիվ, որը հրապարակվել էր նրա սոցիալական ցանցում, հաղորդում է Р-Спорт–ը` հղում անելով ՈՒԵՖԱ–ի կայքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ-ին ՝ պահանջելով հեռացնել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը եվրագավաթների խաղերի շարքից՝ կապված իր մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի հայտարարության հետ:  Իբրահիմովը սոցցանցերում հրապարակում էր կատարել, որտեղ կոչ էր անում սպանել հայ ծերերին, կանանց ու երեխաներին: Ավելի ուշ գրառումները ջնջվել են, բայց օգտատերերին հաջողվել է պահպանել:

«ՈւԵՖԱ–ի կարգապահական կանոնադրության համաձայն` այսօր նշանակվել է էթիկայի և կարգապահական հարցերի տեսուչ` «Ղարաբաղ» ակումբի պաշտոնական անձի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունների առթիվ կարգապահական քննություն իրականացնելու համար։ Քննության մասին տեղեկատվությունը կտրամադրվի պատշաճ ժամկետում», – նշվում է ՈւԵՖԱ–ի հայտարարության մեջ։–0–