ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու փաստը:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ մայիսի 21–ին
հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։
«Մխիթարյանը չի՞ ցանկանում մեկնել Բաքու, դա նրա խնդիրն է: Եթե ֆուտբոլը տեղի տա այդ ճնշումներին, ապա հետագայում մենք չենք կարող որևէ միջոցառում կազմակերպել: Մենք կարողացել ենք անվտանգություն ապահովել Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիայում, երբ ամբողջ երկիրը ահաբեկչությունների վտանգի տակ էր»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Spiegel-ը, հաղորդում է armsport–ը:–0–