Ռոնալդուն աշխարհում առաջին մարդն է, ով սոցցանցերում ունի մեկ միլիարդ հետևորդ (ՎԻԴԵՈ)

13.09.2024, 13:23
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ով մեկ միլիարդ հետևորդ ունի․ ՎԻԴԵՈ
Ռոնալդուն աշխարհում առաջին մարդն է, ով սոցցանցերում ունի մեկ միլիարդ հետևորդ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/Նովոստի—Արմենիա/․ Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրա» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ով մեկ միլիարդ հետևորդ ունի աշխարհի խոշորագույն սոցցանցերում։

Ռոնալդուն այս նշաձողին է հասել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Ֆուտբոլիստն ունի իր սեփական էջերը Instagram-ում և Facebook-ում, X սոցցանցում, YouTube-ում, Kuaishou-ում և Weibo-ում։

Ռոնալդուի YouTube–յան էջում, որը ֆուտբոլիստը վերջերս է բացել և արդեն ունի 60մլն հետևորդ, ուղիղ հեռարձակմամբ իրականացվում է ֆուտբոլիստի սոցցանցերում բաժանորդների թվի հաշվարկ։

«Մենք պատմություն ենք կերտել՝ մեկ միլիարդ բաժանորդ: Դա ավելին է, քան պարզապես թիվ, դա վկայում է խաղի նկատմամբ մեր ընդհանուր կրքի, ձգտման և սիրո մասին և ոչ միայն: Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ դաշտերը, ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի և ձեզ համար, և հիմա մենք միլիարդ ենք։ Լավագույնը դեռևս առջևում է, և մենք կշարունակենք միասին պայքարել, հաղթել և պատմություն կերտել», – գրել է Ռոնալդուն X–ի իր միկրոբլոգում։ 

Ռոնալդուն 2025 թվականի փետրվարին կդառնա 40 տարեկան, նա «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է և համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն պաշտոնական խաղերում։ Պորտուգալացին առաջինն է, ով հասավ 900 գոլի շեմին: