24 ժամվա ընթացքում վաճառվել է «Բավարիայի» 100 հազար դիզայներական բժշկական դիմակ (ՖՈՏՈ)

25.04.2020, 18:29
24 ժամվա ընթացքում վաճառվել է «Բավարիայի» 100 հազար դիզայներական բժշկական դիմակ, ՖՈՏՈ
24 ժամվա ընթացքում վաճառվել է «Բավարիայի» 100 հազար դիզայներական բժշկական դիմակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Բավարիան» սկսել է վաճառել դիզայներական բժշկական դիմակներ՝ պատրաստված ակումբային գույներով և մյունխենյան ակումբի ատրիբուտիկայով:

«Բավարիան» պաշտոնական կայքում նշել է, որ առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվել է ավելի քան 100 հազար դիմակ, գրում է armsport.am–ը:

Բարձր պահանջարկի պատճառով ակումբը երկրպագուներին նախազգուշացրել է, որ առաքումը հնարավոր է հետաձգվի:

Դիմակների վաճառքից ստացված ողջ հասույթը կօգտագործվի Ջոշուա Կիմիխի և Լեոն Գորեցկայի կողմից անցկացվող բարեգործական արշավին օժանդակելու համար՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար:–0–