ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է գրազ գալ Սթենլիի գավաթի եզրափակչում Հոկեյի ազգային լիգայի ակումբների` «Մոնրեալի» (Կանադա) և «The Tampa»–ի (ԱՄՆ) հաղթանակի համար։ Բայդենն ընդունել է առաջարկը, գրում է ՏԱՍՍ–ը։
«Հոկեյի ազգային լիգայի երկու լավագույն թիմերը հիմա խաղում են միմյանց դեմ...ի՞նչ կարծիք ունեք ընկերական գրազի մասին, ԱՄՆ նախագահ», – գրել է Թրյուդոն Twitter–ի իր էջում։
«Պայմանավորվեցինք, ընկերս», – պատասխանել է Բայդենն իր Twitter–ում։
Կանադայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը չեն նշել, թե ինչի վրա են գրազ եկել։
Կանադայի «Մոնրեալը» Սթենլիի գավաթի եզրափակչում խաղում է գործող գավաթակրի` «The Tampa» ամերիկյանի ակումբի հետ։ Սերիայի առաջին խաղը տեղի կունենա երեքշաբթի գիշերը ԱՄՆ–ում։ Թրյուդոն «Մոնրեալի» վաղեմի երկրպագուն է։–0–
