Փարիզ–2024․ հայ աթլետ Երվանդ Մկրտչյանը դուրս մնաց ՕԽ–ի մրցապայքարից
07.08.2024,
15:01
Հայ աթլետ Երվանդ Մկրտչյանը 800 մետր մրցավազքում զբաղեցրել է 9-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ աթլետ Երվանդ Մկրտչյանը Փարիզի «Stade de France» մարզադաշտում ընթացող Օլիմպիական խաղերի երրորդ շրջանում 800 մետր մրցավազքում զբաղեցրել է 9-րդ տեղը։
Այսպիսով, Մկրտչյանը դուրս չի եկել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և դուրս է մնացել մրցապայքարից։