413.47
4
386.35
+16
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին

13:48
08 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն ավելացնել 358 մլն 353 հազար դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Որոշման ընդունումը բխումէ թվով 11 ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից` 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար:

Ըստ հիմնավորման՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիները կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանի խոսքով՝ որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, վարկանիշների ձեռք բերում, մարզական արդյունքների աճ:

«Ինչպես գիտեք, 2022 թվականին ֆեդերացիաներին հատկացվեց լրացուցիչ 200 մլն դրամ, որով հնարավորություն տրվեց մարզիկներին մասնակցելու ավելի մեծ թվով հավաքների և մրցաշարերի, և արդյունքներն եղան ուղղակի աննախադեպ: Նվաճեցինք 307 մեդալ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ թիվը 30 տոկոսով բարձր է երբևէ ունեցած մեր ամենաբարձր ցուցանիշից: Նկատի ունենք նաև, որ 2023 թվականը նախաօլիմիպիական տարի է, և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ -2024 օլիմիպիական խաղերի վարկանիշները, որը նույնպես առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտությունը»,-նշել է փոխնախարարը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
18 Սեպտեմբերի 2023
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
13:37
15 Սեպտեմբերի 2023
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և ՀՖՖ–ի դեմ
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի և ՀՖՖ–ի դեմ
12:11
15 Սեպտեմբերի 2023
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
00:56
09 Սեպտեմբերի 2023
Եվրո-2024. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Թուրքիայի դեմ խաղում
23:57
08 Սեպտեմբերի 2023
Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը Թուրքիայի հետ խաղում
Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը Թուրքիայի հետ խաղում
16:58
31 Օգոստոսի 2023
Ես հեռանում եմ որպես ֆուտբոլիստ, բայց մնում եմ ձեզանից մեկը. Գևորգ Ղազարյան (ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը