585.28
6.45
495.58
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:10
02 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր City Football Group հոլդինգային ընկերության հետ 5-ամյա պայմանագրի շուրջ, հայտնում է armsport–ը` հղում անելով Daily Record-ին:

Ըստ աղբյուրի, կողմերը պայմանավորվել են 700 միլիոն եվրո արժողությամբ հնգամյա պայմանագրի շուրջ: 33-ամյա արգենտինացին երեք տարի կանցկացնի «Մանչեսթեր Սիթիում», որից հետո կուղևորվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի» ակումբ, որտեղ կխաղա ևս երկու մրցաշրջան: «Նյու Յորք Սիթին» նույնպես պատկանում է City Football Group-ին:

Նշվում է, որ Մեսսիին առաջարկվել է նաև բաժնեմաս ընկերությունում, բայց ֆուտբոլիստը կարող է նախընտրել դրա փոխարեն գումար ստանալ, քանի որ City Football Group-ի բաժնետոմսերի գնահատման հետ կապված դժվարություններ կան:

CFG-ն զբաղվում է ֆուտբոլային բիզնեսում ներդրումներ կատարելով, աշխարհի տարբեր երկրներում ակադեմիաների ցանցերի ընդլայնմամբ, մարքեթինգով, կառավարմամբ և այլն:

Այսպես թե այնպես, CFG-ն ասոցացվում է ամբողջ աշխարհի գրեթե տասնյակ ակումբների հետ: Դրանք են՝ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Նյու Յորք Սիթի» (ԱՄՆ), «Մելբուրն Սիթի» (Ավստրալիա), «Մոնտեվիդեո Սիթի Տորկե» (Ուրուգվայ), «Մումբայ Սիթի» (Հնդկաստան), «Լոմել» (Բելգիա) ), «Ժիրոնա» (Իսպանիա), «Սիչուան» (Չինաստան) և «Յոկոհամա Մարինոս» (Ճապոնիա):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսսին ծանուցել էր «Բարսելոնային» կատալոնական թիմը լքելու ցանկության մասին: Հարձակվողը անտեսել էր բուժզննումը և չէր ներկայացել մինչմրցաշրջանային մարզական հավաքին:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:36
08 Նոյեմբերի 2020
«Իմ ազգի, իմ Ռոմայի համար». Մխիթարյանը դարձել է հեթ–տրիկի հեղինակ ու հաղթանակ է բերել «Ռոմային» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Իմ ազգի, իմ Ռոմայի համար». Մխիթարյանը դարձել է հեթ–տրիկի հեղինակ ու հաղթանակ է բերել «Ռոմային». ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:43
08 Նոյեմբերի 2020
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. «Մենք պետք է ամբողջ աշխարհի հետ պայքարենք ահաբեկչության դեմ և հաղթենք». Լևոն Արոնյանը հայտարարել է «Մատ տեռորին» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Մատ տեռորին»․ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Երևանում կազմակերպել է բարեգործական շախմատային միջոցառում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
01:34
07 Նոյեմբերի 2020
«Մատ տեռորին». Լևոն Արոնյանը կազմակերպում է բարեգործական միջոցառում՝ աջակցություն Արցախի
«Մատ տեռորին». Լևոն Արոնյանը կազմակերպում է բարեգործական միջոցառում՝  աջակցություն Արցախի
21:01
06 Նոյեմբերի 2020
Մխիթարյանը սեզոնի ընթացքում առաջին գոլն է խփել «Ռոմայի» կազմում` նվիրելով այն Հայաստանին (ՖՈՏՈ)
Մխիթարյանը սեզոնի ընթացքում առաջին գոլն է խփել «Ռոմայի» կազմում` նվիրելով այն Հայաստանին. ՖՈՏՈ
20:39
04 Նոյեմբերի 2020
Adidas-ը խզել է համագործացությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ–ի հետ, որի մամուլի քարտուղարը կոչ էր անում «սպանել բոլոր հայերին»
Adidas-ը խզել է համագործացությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ–ի հետ, որի մամուլի քարտուղարը կոչ էր անում «սպանել բոլոր հայերին»
16:24
04 Նոյեմբերի 2020
ՈւԵՖԱ-ն ֆուտբոլից հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի մամուլի քարտուղարին
ՈւԵՖԱ-ն ֆուտբոլից հեռացրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի մամուլի քարտուղարին
01:36
03 Նոյեմբերի 2020
ՈւԵՖԱ–ն քննում է «Ղարաբաղ» ՖԱ–ի մամուլի քարտուղարի` հայերի հասցեին հնչեցրած օտարատյաց հայտարարությունը
ՈւԵՖԱ–ն քննում է «Ղարաբաղ» ՖԱ–ի մամուլի քարտուղարի` հայերի հասցեին հնչեցրած օտարատյաց հայտարարությունը
20:39
31 Հոկտեմբերի 2020
«Արցախի հայերը խաղաղություն են ուզում». Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը (ՖՈՏՈ)
«Արցախի հայերը խաղաղություն են ուզում». Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը. ՖՈՏՈ
01:12
28 Հոկտեմբերի 2020
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի երրորդ փուլում` ելույթ ունենալով «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո (ՎԻԴԵՈ)
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի գեղասահքի գավաթի երրորդ փուլում` ելույթ ունենալով «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո. ՎԻԴԵՈ
21:38
06 Հոկտեմբերի 2020
ՈւԵՖԱ-ն Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումները չեզոք դաշտեր է տեղափոխել Արցախում տիրող իրավիճակի պատճառով
ՈՒԵՖԱ-ն Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումները տեղափոխել է չեզոք դաշտեր` անվտանգության նկատառումներից ելնելով
17:32
23 Սեպտեմբերի 2020
Հայկական սուզորդական ակումբի անդամն աշխարհի ռեկորդ է սահմանել (ՖՈՏՈ)
Հայկական սուզորդական ակումբի անդամն աշխարհի ռեկորդ է սահմանել. ՖՈՏՈ
19:15
22 Սեպտեմբերի 2020
Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթ
Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթ, 1 շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր ծայրամասերում գտնվող երեխաներին կմիավորի մեկ բան՝ ՖՈՒՏԲՈԼԸ