ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Պարի Սեն Ժերմենի» ակումբային խանութների աշխատակիցներին նախազգուշացրել են, որ պետք է պատրաստվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությանը փարիզյան թիմ, հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով Football Transfers-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն պետք է անի պաշտոնական հայտարարություն, հաղորդում է
armsport–ը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արգենտինացի հարձակվողը խոստովանել էր, որ ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։ Կողմերին ի վերջո չէր հաջողվել համաձայնության հասնել պայմանագրի խզման շուրջ։ Ենթադրվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին ևս մեկ փորձ կանի թիմից հեռանալու։
Արգենտինացի հարձակվողի համար գլխավոր թեկնածուներ են համարվում «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։ Մեսսին ցանկանում է հեռանալ թիմից ակումբում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով։ Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» ոչ մի տիտղոս չէր նվաճել ու Չեմպիոնների լիգայում դուրս էր մնացել պայքարից 2-8 հաշվով «Բավարիային» պարտվելուց հետո։–0–