Մեսսիին ձերբակալել են Չինաստանի օդանավակայանում

12.06.2023, 10:10
Լեոնել Մեսսիին ձերբակալել են Չինաստանի օդանավակայանում
Մեսսիին ձերբակալել են Չինաստանի օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Լեոնել Մեսսին ձերբակալվել է Չինաստանում։ Այո, սա կատակ չէ։

Արգենտինայի հավաքականը մեկնել է Պեկին, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի ընտրանու հետ։ Լեոն չի կարողացել դուրս գալ օդանավակայանից անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է sports.ru-ն։

Պարզվել է, որ Իսպանիայի քաղաքացիներին Չինաստան այցելելու համար անհրաժեշտ է վիզա, որը Լեոն չուներ։

Հստակեցնենք՝ Լեոն ունի և՛ արգենտինական, և՛ իսպանական անձնագիր, և ըստ երևույթին որոշել է իսպանականով մեկնել Չինաստան։

Իսպանիայի քաղաքացիներն առանց վիզայի չեն կարող մուտք գործել Չինաստան, սակայն նրանք կարող են այցելել Թայվան, որն այս դեպքում նշանակություն չունի։ 

Լեզվական խոչընդոտները դժվարացրել են խնդրի լուծումը, բայց ամեն ինչ վերջում հարթվել է։

Լեոն արագացված կարգով վիզա է ստացել և հունիսի 15-ին կկարողանա խաղալ ավստրալացիների դեմ։-0-