«Մայրս շատ փող չուներ, աղքատ էինք, Ռաֆայելը մարզելու համար գումար չէր վերցնում». գեղասահքի օլիմպիական չեմպիոնը շնորհակալ է հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11.02.2022,
11:58
«Մայրս շատ փող չուներ, աղքատ էինք, Ռաֆայելը մարզելու համար գումար չէր վերցնում». գեղասահքի օլիմպիական չեմպիոնը շնորհակալ է հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Գեղասահքի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել իր հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին, ով աջակցում է իրեն ողջ կարիերայի ընթացքում։ Այս մասին չեմպիոնը ասել է լրագրողներին, գրում է ՏԱՍՍ-ը։
Չենը կարճ և ազատ ոճում հավաքել է 332.60 միավոր (113.97 + 218.63) և հաղթել Պեկինի օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքում։
«Մայրս շատ փող չուներ, մենք աղքատ էինք, նա հավաքում էր վերջին դոլարները, որպեսզի վճարի դասերի համար: Ռաֆայելը մտնում էր դրության մեջ և իր բարի սրտի շնորհիվ շարունակում էր պարապել ինձ հետ և վերցնել այնքան գումար, որքան մենք կարող էինք վճարել: Նա անգամ ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ, որպեսզի հասնեմ իմ նպատակներին: Այս աջակցության համար ես շնորհակալ կլինեմ նրան ամբողջ կյանքում», - ասել է Չենը:
Ռաֆայել Հարությունյանը ծնվել է Թբիլիսիում, մեծացել Երևանում, աշխատել Մոսկվայի Սոկոլնիկիի սահադաշտում: 2000 թ.-ից Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ դարձել է միջազգային կարգի մասնագետ։ Նրա սաներն են եղել աշխարհի հնգակի չեմպիոն, ամերիկուհի Միշել Կվանը, աշխարհի չեմպիոն և 2006 թ.-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեֆրի Բեթլը, ինչպես նաև 2010 թ.-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Մաո Ասադան։-0-