Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

02.04.2022, 22:26
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն, հաղորդում է armsport-ը

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

Հիշեցնենք՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։-0-