418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Արոնյանը դարձել է օրվա հերոս Ազգերի գավաթի առցանց մրցաշարում (ՖՈՏՈ)

10:00
07 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. FIDE–ն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին անվանել է օրվա հերոս Ազգերի գավաթի առցանց մրցաշարում։ Նա հանդես է գալիս Եվրոպայի թիմում` Գարի Կասպարովի ղեկավարությամբ։

Ինչպես նշվում է FIDE–ի Facebook–յան էջում, երկրորդ օրն Արոնյանը տարել է երկու հաղթանակ` իր թիմին բարձրացնելով երրորդ տեղ ընդհանուր հաշվարկում (5 միավոր)։ Նախօրեին կայացած երրորդ տուրում նա պարտության է մատնել Վիդիտ Սանտոշ Գուջարատին (Հնդկաստան), իսկ չորրորդում` Դոմինգես Պերես Լինիերին (ԱՄՆ)։

Ընդհանուր հաշվարկում չորս տուրերից հետո առաջատարը Չինաստանի հավաքականն է` 7 միավորով, երկու միավոր պակաս վաստակել է ԱՄՆ–ի թիմը։

Ռուսաստանը 4 միավորով 4–րդ հորիզոնականում է, նրան է հետևում «Մնացած աշխարհ» թիմը` 2 միավորով, Հնդկաստանի հավաքականը վաստակել է 1 միավոր։



Արոնյանից բացի, Եվրոպայի հավաքականում են հանդես գալիս Մաքսիմ Վաշիե–Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և Աննա Մուզիչուկը (Ուկրաինա)։ Պահեստային խաղացողներն են Յան–Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և Նանա Ձագնիձեն (Վրաստան)։

Левон Аронян шахматы Кубок наций.

Ազգերի գավաթի թիմային առցանց մրցաշարը կազմակերպվել է FIDE–ի և Chess.com առաջատար պորտալի կողմից, այն անցկացվում է մայիսի 5–10–ը, ընդհանուր մրցանակային ֆոնդը 180 հազար դոլար է։

Հանդիպումները հեռարձակվում են FIDE–ի և Chess.com–ի YouTube–ում և Twitch–ում, ինչպես նաև Матч-ТВ–ով։ Հանդիպումները մեկնաբանվում են 10 լեզուներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
17 Ապրիլի 2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը նշել է, թե որքան է վաստակել Օլիվեյրայի դեմ մենամարտի համար
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը նշել է, թե որքան է վաստակել Օլիվեյրայի դեմ մենամարտի համար
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»