431.46
5.73
395.65
+3
Եղանակը Երևանում
Հայ

Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

15:52
29 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։

Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:43
16 Հունվարի 2023
Հայաստան + Արցախ. Հենրիխ Մխիթարյանի հզոր պատասխանը`«Որտեղի՞ց ես» հարցին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը` պատասխանելով «Որտեղի՞ց ես» հարցին. ՎԻԴԵՈ
20:27
14 Հունվարի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա. աղբյուր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
15:48
13 Հունվարի 2023
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
23:09
29 Դեկտեմբերի 2022
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
17:00
29 Դեկտեմբերի 2022
2,5մլդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
22:54
21 Դեկտեմբերի 2022
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
22:32
18 Դեկտեմբերի 2022
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում
13:46
30 Նոյեմբերի 2022
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ