414.65
6.52
395.92
+3
Եղանակը Երևանում
Հայ

Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

15:52
29 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։

Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:47
26 Նոյեմբերի 2022
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
11:22
23 Նոյեմբերի 2022
Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական մեկ այլ ակումբում
Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում
17:40
22 Նոյեմբերի 2022
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
20:01
20 Նոյեմբերի 2022
Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ռուս մրցակցին (ՎԻԴԵՈ)
Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ռուս մրցակցին. ՎԻԴԵՈ
12:46
09 Նոյեմբերի 2022
Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
20:03
06 Նոյեմբերի 2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՖՈՏՈ)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈ
15:31
24 Հոկտեմբերի 2022
«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել (ՖՈՏՈ)
«Շատ երկար եմ  սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել. ՖՈՏՈ
22:06
23 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
23:55
22 Հոկտեմբերի 2022
Պատմություն է կերտվում. բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
22:29
22 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՎԻԴԵՈ
22:22
22 Հոկտեմբերի 2022
Թուրք մարզիկը սկանդալ է հրահրել հայ ծանրորդի հաղթանակից հետո (ՎԻԴԵՈ)
Թուրք մարզիկը սկանդալ է հրահրել հայ ծանրորդի հաղթանակից հետո. ՎԻԴԵՈ
18:11
22 Հոկտեմբերի 2022
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում