ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ժոզե Մոուրինյոն արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմայի» հետ պայմանագիր կնքելու մասին գրառմանը, որը հրապարակվել է «Ռոմայի» Instagram–ի պաշտոնական էջում։
«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ դերակատարում ունենալ, քանի որ մենք ընդունում ենք բոլոր մարտահրավերները, որոնք սպասում են մեզ հաջորդ խաղաշրջանում», – նշել է Մխիթարյանը։
Ժոզե Մոուրինյուն իր հերթին like–ի էմոջի է հրապարակել, որն ամենաշատ հավանումներն է ստացել։–0–