ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի» փետրվարի լավագույն խաղացողը։ Այս մասին նշվում է ակումբի Twitter–ի պաշտոնական էջում։
«Շնորհավորում ենք, Մխիթարյան։ Ամսվա լավագույն խաղացողը ստացել է երկրպագուների ձայների 40%–ը», – նշված է հաղորդագրության մեջ։
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ Մխիթարյանը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Քվեարկության շրջանակում Մխիթարյանն առաջ անցավ հարձակվող Ալեքսանդր Լակազեթին և դարպասապահ Բերնդ Լենոյին։–0–