ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է իտալական «Ռոմայի» ամսվա լավագույն խաղացող։
«Մեր շնորհավորանքները Հենրիխ Մխիթարյանին, դեկտեմբերի լավագույն խաղացողին։ Շնորհավորում ենք Միկի դեկտեմբերի մրցանակին արժանանալու համար», – նշվում է ակումբի Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2019թ.–ի սեպտեմբերից, սկզբում վարձակալության հիմունքներով, 2020թ.–ի օգոստոսից` մշտական հիմունքներով։–0–