Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Իտալիայի տարվա լավագույն կիսապաշտպանի կոչմանը
19.11.2024,
15:30
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջադրվել է Gran Galà del Calcio մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջադրվել է Gran Galà del Calcio մրցանակին։
Այս մրցանակը տրվում է օրացուցային տարվա վերջում Ա Սերիայի լավագույն խաղացողներին, մարզչին, մրցավարին և ակումբին։
Կիսապաշտպանների անվանակարգում, բացի Հենրիխ Մխիթարյանից, ներկայացված են նաև Տեն Կոպմեյներսը, Նիկոլո Բարելլան, Հաքան Չալհանօղլուն, Ադրիեն Ռաբյոն և Պաուլո Դիբալան։
Հաղթողներին ընտրում են Իտալիայի խաղացողների ասոցիացիայի անդամները: Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։