ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իտալական «Ռոման» այսօր ուժերը չափեց «Սպալ» ակումբի հետ Իտալիայի A սերիայի 16-րդ տուրի շրջանակում։
Առաջինը գոլը խփեցին հյուրերը, որոնք առաջին խաղակեսի վերջնամասում ստացան 11 մետրանոցի իրավունք և արդյունավետ իրացրին այն։
Սակայն հանդիպման արդյունքում «Ռոման» հաղթեց 3։1 հաշվով։ Ակումբը 3 գոլն էլ խփեց երկրորդ խաղակեսում։ Գոլերի հեղինակներ դարձան իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 79-րդ րոպեին ու 4 րոպե անց դարձավ «Ռոմայի» 3–րդ գոլի հեղինակը։
«Ռոման» 32 միավորով բարձրացավ 4–րդ տեղը, «Սպալը» վերջինն է՝ 9 միավոր։
Տեսանյութը կարող եք դիտել` անցնելով հետևյալ
հղումով։–0–