+25
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական կազմ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին

16:08
27 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 23 ֆուտբոլիստ, այդ թվում՝ 7 նորեկ և նախկինում հրավիրված, բայց խաղաժամանակ չստացած 2 ֆուտբոլիստ. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախսի հտան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Загружается новость ... "Лево"

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Շիրակ» 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) 

Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է. «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով: Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին: Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին: Մենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»: 

Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկությունում սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումով, իսկ երկրորդ տուրում՝ սեպտեմբերի 8-ին, Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
09 Օգոստոսի 2022
Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն
Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն
13:29
09 Օգոստոսի 2022
Հայաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի թիմին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Հայաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի թիմին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
19:10
08 Օգոստոսի 2022
Կարևոր հաղթանակ. Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Ադրբեջանին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Կարևոր հաղթանակ. Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Ադրբեջանին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
12:56
08 Օգոստոսի 2022
Հայ պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
Հայ պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
12:39
03 Օգոստոսի 2022
ՀՀ–ն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում, 15–ամյա հրաձիգ Նարե Մելքումյանն արծաթե մեդալակիր է (ՖՈՏՈ)
ՀՀ–ն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում, 15–ամյա հրաձիգ Նարե Մելքումյանն արծաթե մեդալակիր է. ՖՈՏՈ
10:57
27 Հուլիսի 2022
«Փյունիկը», պատմություն կերտելով, արտագնա խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանշին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
«Փյունիկը», պատմություն կերտելով, արտագնա խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանշին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
12:10
21 Հուլիսի 2022
Ըմբիշ Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող. ՎԻԴԵՈ
11:18
14 Հուլիսի 2022
Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ
12:35
11 Հուլիսի 2022
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
12:25
06 Հուլիսի 2022
Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում (ՖՈՏՈ)
Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում. ՖՈՏՈ
11:28
04 Հուլիսի 2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
12:48
03 Հուլիսի 2022
Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ
Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը նվաճել են Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ