420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է, նա հանդիպումներ բաց կթողնի

16:50
01 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեչե»-«Ռոմա» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ է։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։

Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները