ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմեիա/. «Ռոմա» ակումբի պաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին` 2 տարեկան Համլետ Մխիթարյանը, դարձել է «գոլի հեղինակ»։
Ինչպես նշվում է «Արմենպրես»–ի Տելեգրամ ալիքում, Իտալիայի А Սերիայի շրջանակում «Սալերնիտանա» ակումբի հետ հերթական հանդիպման ժամանակ, որն անցկացվել է Հռոմի օլիմպիական մարզադաշտում, Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումից հետո Մխիթարյանի որդին` Համլետը, հայրիկի հետ դուրս է եկել խաղադաշտ և դարձել «գոլի հեղինակ»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում