ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը 25 մլն եվրո է պահանջում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար, ով այս պահին վարձակալման հիմունքներով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», հաղորդում է
Corriere delloSport իտալական հրատարակությունը։
Загружается новость ... "Лево"
Հրատարակությունը նշում է, որ այս պահին իտալական ակումբը փնտրում է նոր ֆուտբոլիստների, թիմի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պահանջում է որակական ուժեղացում։
«Եթե Մխիթարյանի ֆիզիկական վիճակը բավարեր «Ռոմային», նրա տրանսֆերը կլիներ կատարյալ տարբերակ։ Սակայն «Արսենալը» պահանջել է 25 մլն եվրո, չնայած որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ.–ին», – նշվում է հոդվածում։
Նաև նշվում է, որ տրանսֆերի խոչընդոտ կարող է դառնալ 31–ամյա կիսապաշտպանի բարձր աշխատավարձը, ով, հրատարակության տվյալներով, ստանում է տարեկան 7 մլն եվրո։
Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ մինչև 2021թ.–ի վերջը, 2019թ.–ի սեպտեմբերից նա վարձակալման հիմունքներում խաղում է «Ռոմայում», վարձակալության ժամկետն ավարտվում է սեզոնի վերջում։
Ավելի վաղ The Sun–ը հաղորդել էլ, որ «Արսենալը» «Ռոմայից» պահանջել է 20 մլն ֆունտ ստեռլինգ Մխիթարյանի լիարժեք տրանսֆերի համար, սակայն իտալացիները գոհ չեն եղել ներկայացված գումարի չափից։–0–