ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Լեո Մեսսին հայտարարել է, որ կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիմում», հաղորդում է
armsport–ը։
«Ես որոշել եմ տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Որոշումը վերջնական է։ Կարող եմ հաստատել»,- Մեսսիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ արգենտիանցի ֆուտբոլիստը 2 տարի ՊՍԺ-ում անցկացնելուց հետո հայտարարել էր ֆրանսիական թիմից հեռանալու մասին։–0–