ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալը և հաստատել, որ նա արգենտինացու փոխարեն կլինի թիմի նոր ավագը, հաղորդում է armsport–ը: https://armsport.am/298752/
«Մեծ պատիվ է ավագ լինելը: Ինձանից առաջ ավագի այնպիսի վառ օրինակներ էին, ինչպիսիք են Կառլես Պույոլը, Չավին և Լեոն: Շնորհակալ եմ, Լեո, Բարսային ամենաբարձր մակարդակի հասցնելու համար … Շնորհակալություն», – Բուսկետսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին հայտնի դարձավ, որ Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»։ Ֆուտբոլիստն իր հերթին մեկնաբանել է ՊՍԺ տեղափոխվելու մասին լուրերը։-0-