ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի 2023թ.–ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում, այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վստահ եմ, որ մենք այդ առաջնությունը կանցկացնենք այնպիսի բարձր մակարդակում, ինչպես Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվեց Երևանում և ավարտվեց երեկ», – ասաց Փաշինյանը խորհրդարանում։
Նա շնորհավորեց բոլոր հայ մարզիկներին, ովքեր մրցանակային տեղեր զբաղեցրեցին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում և մաղթեց նրանց նորանոր հաջողություններ։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Երևանում մայիսի 22–ից 30–ը։ Հայ բռնցքամարտիկները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում