Հայաստանում կայացած՝ բոդիբիլդինգի միջազգային առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ Առաքել Ջեյրանյանը

15.12.2021, 14:25
Հայաստանում կայացած՝ բոդիբիլդինգի միջազգային առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ Առաքել Ջեյրանյանը
Հայաստանում կայացած՝ բոդիբիլդինգի միջազգային առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ Առաքել Ջեյրանյանը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կայացած՝ բոդիբիլդինգի միջազգային առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ Առաքել Ջեյրանյանը։

Դեկտեմբերի 12-ին Երևանում կայացավ American Shark-ի կողմից կազմակերպված՝ Բոդիբիլդինգի միջազգային բաց առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին շուրջ 70 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Իրաքից, Ուկրաինայից և Ֆիլիպիններից:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից մեկն էր Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Սև ծովի գավաթի արծաթե մեդալակիր Առաքել Ջեյրանյանը: Արդեն 18 տարի է, որ Առաքելը լողափնյա բոդիբիլդինգով է զբաղվում: Այն դարձել է մարզիկի կենսակերպը, կյանքի գլխավոր զբաղմունքը:

Միջազգային բաց առաջնությունում Առաքելը մինչև 172 սմ հասակային կատեգորիայում դարձավ ոսկե մեդալակիր, ապա՝ բացարձակ չեմպիոն՝ լավագույնը ճանաչվելով հասակային երեք տարբեր կատիգորիներ ներկայացնող մարզիկների թվում:–0–