ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3։0 հաշվով զիջեց Ֆինլանդիայի հավաքականին ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի առանցքային խաղում։
Տուրկու քաղաքում անցկացված հանդիպմանը գոլի հեղինակ են դարձել կիսապաշտպան Ֆրեդրիկ Յենսենը (31–րդ րոպե) և հարձակվող Տեմու Պուկին (61,88–րդ րոպե)։
Ֆինլանդիայի հավաքականը 8 խաղից հետո վաստակել է 15 միավոր, Հայաստանի հավաքականը` 10 միավոր։–0–