525.36
7.42
476.73
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականը կփորձի վաղը ցույց տալ նույն ագրեսիան ու էմոցիաները. Գյուլբուդաղյանց

21:40
07 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոստացել է, որ բոսնիացիների հետ խաղում Հայաստանի հավաքականը ցույց կտա նույն էմոցիոնալ և ագրեսիվ ֆուտբոլը։ 

Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ 

«Իտալիայի հավաքականի հետ խաղում մեր թիմը շատ մեծ էմոցիաներ, ուժ ծախսեց: Մենք էլ փորձում էինք քաջալերել տղաներին, որ 2 օրից խաղ կա: Բայց ամենակարևորը՝ երբ տղաները հասնում են այս մակարդակին, արդեն մոտիվացված են, որ պետք է մեծ արդյունքների հասնեն: Ու դա միայն այս խաղին չի վերաբերում, այլ իրենց կարիերային», – նշեց գլխավոր մարզիչը հանդիպումից մեկ օր առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ: 

Նրա խոսքով, փորձ կարվի, որ լինեն նույն էմոցիաները, նույն աշխատանքը, ագրեսիվությունը լինի: 

«Խաղը ցույց կտա, թե որքան է ստացվել մեզ մոտ», – ընդգծեց Գյուլբուդաղյանցը։

Հինգ տուրերից հետո Հայաստանը J խմբում 6 միավորով գտնվում է 4–րդ հորիզոնականում։ Խմբում առաջատարն է Իտալիան` վաստակելով 15 միավոր։ Նրան երեք միավորով զիջում է Ֆինլանդիայի հավաքականը (12  միավոր)։ Երրորդը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է, որը վաստակել է 7 միավոր, 4 միավորով 5–րդ տեղում հույներն են։ Վերջին տեղում է Լիխտենշտեյնի հավաքականը, որը ոչ մի միավոր չի վաստակել։–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:55
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում:
00:34
13 Հոկտեմբերի 2019
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո (ՎԻԴԵՈ)
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո։
13:47
11 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանը, ով համարյա խեղդել էր թուրք հակառակորդին, իր հոնորարն ուղղել է նրա բուժմանը (ՎԻԴԵՈ)
Աղմուկ հանած գոտեմարտից առաջ թուրքը խոստացել է Ռուսաստանից բերել հայի գլուխը
13:36
07 Հոկտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումներին
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները:
10:15
07 Հոկտեմբերի 2019
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է թուրք մրցակցին ММА GFC-18 մրցաշարում (ՎԻԴԵՈ)
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ ММА – GFC 18 մրցաշարի շրջանակում։
10:54
04 Հոկտեմբերի 2019
Արցախի դրոշով դրոնը «Դյուդելանժ»- «Ղարաբաղ» խաղում սկանդալի առիթ է դարձել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախի դրոշը դրոնով հայտնվել է խաղադաշտում։
16:50
01 Հոկտեմբերի 2019
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է, նա հանդիպումներ բաց կթողնի
Հենրիխ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, վնասվածքը լուրջ է:
13:21
30 Սեպտեմբերի 2019
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ռոմա» – «Լեչե» հանդիպման ժամանակ (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ռոմա» – «Լեչե» հանդիպման ժամանակ:
16:42
27 Սեպտեմբերի 2019
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին:
16:23
26 Սեպտեմբերի 2019
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն` աշխարհի ռեկորդակիր
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն` աշխարհի ռեկորդակիր։
20:21
23 Սեպտեմբերի 2019
Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվել է չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնությունում հռչակվել է չեմպիոն։
18:45
21 Սեպտեմբերի 2019
«Արսենալն», ի դեմս Մխիթարյանի, շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ (ՖՈՏՈ)
«Արսենալն», ի դեմս Մխիթարյանի, շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ: