ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ն 10 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Տալլինում մեկուսացման կորոնավիրուսային կանոնները խախտելու համար, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ERR էստոնական պորտալին։
Загружается новость ... "Лево"
«Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում Տալլինում ուժերը չափել է Էստոնիայի հավաքականի հետ (հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով)։ Մինչև հանդիպումը Հայաստանի ֆուտբոլիստներն ու մարզիչներն այցելել են Հայկական եկեղեցի և հանդիպել են Տալլինում գործող «Արարատ» ֆուտբոլային ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների և նրանց ծնողների հետ։ Միաժամանակ մեկ օր առաջ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկի կորոնավիրուսի թեստը դրական է եղել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է ՈւԵՖԱ–ի կայքում, Return to Play Protocol–ի կորոնավիրուսային կանոնների համաձայն, թիմի անդամներին`խաղացողներին և անձնակազմին, չի թույլատրվում հեռանալ հյուրանոցից, բացառությամբ հատուկ դեպքերի։ Տուգանքը պետք է վճարվի 90 օրում։–0–