438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ըմբիշը նվաճել է Աշխարհի գավաթի ոսկե մեդալ` ծանր պայքարում պարտության մատնելով Հունգարիան ներկայացնող ըմբիշին

12:41
20 Դեկտեմբերի 2020
© Լուսանկարը՝ ՀԱՕԿ կայքից
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սերբիայի Բելգրադ քաղաքում ավարտվեց նաև ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Այն հաղթական վերջաբան ունեցավ Հայաստանի հավաքականի համար։ Արարատի մարզի ներկայացուցիչ, վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի սան Վազգեն Թևանյանը / 65 կգ / միակը մեր երկրի պատվիրակներից դարձավ ոսկե մեդալակիր:

Նա եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացրած Իսմայիլ Մուսուկաևի հետ։

Загружается новость ... "Лево"

Հոգեբանական առումով գոտեմարտն ընթացավ արտասովոր լարված պայքարում։ Առաջին կեսում մրցակիցներն ընդամենը մեկական միավոր վաստակեցին։ Երկրորդ կեսում լարվածություննն ավելացավ։ Ըմբիշները միմյանց բախվում, հնարքներ էին փորձում ու արդյունքում բացահայտվում էին նրանց ճարպկության և ճկունության բարձր որակները։ Այդ միջոցին մրցակցի մոտ նշմարվեցին հոգնածության նշույլներ։

Բայց նա ջանում էր պահպանել ընթացքը մինչև վերջ ու դառնալ գավաթակիր։

Ժամանակը լուսատախտակի վրա արդեն սկսեց հաշվվել վայրկյաններով։ Շունչներս պահած սպասում էինք Վազգենի «պայթյունին»։ Եվ հայ ըմբիշի բռնկումը տեղի ունեցավ։ Նա ակնթարթների ընթացքում գլորումների կասկադով «ճմրթեց» հունգարացուն, շահեց ևս ութ միավոր և ինչպես նախորդ չորս հանդիպումներում, այս անգամ նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տոնեց ՝ 9 ։ 1։

Վազգենը զարմացրեց անկոտրում կամքով ու անսպառ եռանդով։ Կարելի է երևակայել, թե գոտեմարտի վերջնամասում, երբ գրեթե ուժասպառվել էին մրցողները, հայորդին ակնթարթորեն տեխնիկական հնարքներ ձեռնարկեց՝ թարմ շունչ հաղորդելով պայքարին։

Հաջորդը պարգևատրության արարողությունն էր, երբ հայ չեմպիոնի ու գավաթակրի պատվին մարզապալատում սփռվեցին հայոց օրհներգի հնչյունները,որոնց ուղեկցությամբ փողփողալով վեր խոյացավ մեր եռագույնը։

ՀՀ վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած մեր ընտրանին հայրենիք է վերադառնում մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճած։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան