Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը Աշխարհի Գավաթի մրցաշարում ջախջախեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

12.12.2020, 23:19
Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը Աշխարհի Գավաթի մրցաշարում ջախջախեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը Աշխարհի Գավաթի մրցաշարում ջախջախեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 72կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Գավաթի մրցաշարում ոչ մի շանս չտվեց թուրք ըմբիշին՝ հաղթելով 7:0 հաշվով, հաղորդում է armsport–ը:

Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց թուրք Չենգիզ Արսլանի հետ և հաղթեց 7:0 հաշվով: Առաջին մրցափուլից հետո Ամոյանը հաղթում էր 5:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակեց ևս 2 միավոր և տարավ վստահ հաղթանակ:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին:–0–