Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը հռչակվել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով թուրք մրցակիցներից (ՎԻԴԵՈ)
15:10
22 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Գյումրեցի ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը նվաճել է Լեհաստանում պատանիների շրջանում անցկացվող Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
Մինչև 61կգ քաշային կարգում Մինասյանն ընդհանուր առմամբ գրանցել է 258կգ՝ առաջ անցնելով Թուրքիայի ներկայացուցիչներից։
Այսպիսով, արծաթե մեդալ է նվաճել Քահան Քահրիմանը (257կգ), բրոնզե մեդալ է նվաճել Էմրե Ալթինասը (238կգ)։
Պատանիների շրջանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում օգոստոսի 20-28-ը։ Առաջնությանը մասնակցում են 34 երկիր ներկայացնող ծանրորդներ։-0-