435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ

11:18
14 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում մրցեց ռումինական «Կլուժի» հետ: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին Փյունիկի ֆուտբոլիստները, հաղորդում է armsport–ը:

Առաջին խաղակեսն անցավ ռումինական թիմի բացահայտ առավելությամբ: Խաղասկզբում տանտերերը կարողացան բացել հաշիվը: 6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում: 25-րդ րոպեին երևանյան թիմի դարպասի մոտ իսկական խառնաշփոթ էր, գնդակը հայտնվեց Յուրչենկոյի դարպասում, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Երկրորդ խաղակեսի սկզբում նույն պատկերն էր: Ավելի ակտիվ էին տանտերերը: Խաղակեսի երկրորդ հատվածում երևանյան թիմն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն թիմի գործողություններում պակասում էր սրությունը:

Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ, անկյունայինի խաղարկումից հետո Զորան Գայիչը հավասարեցրեց հաշիվը և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 4-րդ րոպեին Պետրիլան առաջ մղեց իր թիմին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի չեմպիոնը վաստակեց 11 մետրանոցի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին: 119-րդ րոպեին Հարությունյանը հեռվից հարված կատարեց, մրցակցի դարպասապահը հետ մղեց այն, իսկ վրա հասած Արթուր Ավագյանը փոխանցում կատարեց Գայիչին, որը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:

 11 մետրանոց հարվածաշարերում Դավիդ Յուրչենկոն երկու հարված հետ մղեց, ինչի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ: Հաջորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում հաղթահարեց ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել