Եվս մեկ եվրոպական գրանդ ակումբ ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին

06.12.2024, 13:12
Էդուարդ Սպերցյանի համար եվրոպական գրանդ ակումբը պատրաստ է վճարել 20մլն եվրո
Եվս մեկ եվրոպական գրանդ ակումբ ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը՝ «Պարի Սեն Ժերմենը», հետաքրքրված է «Կրասնոդարում» հանդես եկող հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Այս մասին հայտնում է РБ Спорт-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո, սակայն «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում բաց թողնել խաղացողին մինչև մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Էդուարդ Սպերցյանի նախկին թիմակից Մատվեյ Սաֆոնովն արդեն խաղում է ՊՍԺ-ում։

РБ Спорт, скрин