420.93
3.99
397.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Եթե չգնանք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցել համաշխարհային մրցաշարին. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

19:37
28 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չունի Բաքվում կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակցության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ընդգծել է, որ Բաքվի վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում թիմերն իրավունք չեն ստանա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այսպես ասած՝ եթե մի մրցաշարի մասնակցությունից հրաժարվում ես, ավտոմատ դուրս ես մնում մյուս մրցաշարեր մասնակիցների ցանկից:

«Մասնակցության վերջնական որոշումը ֆեդերացիան չէ, որ պետք է կայացնի: Եթե չմասնակցենք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Օրինակ ` աշխարհի առաջնության մասնակից ըմբիշների թվից ավելի մեծ թվով չենք կարող մասնակցել Բաքվի մրցաշարին, իսկ աշխարհի առաջնությանը չենք կարող մասնակցել ավելի շատ մարզիկներով, քան եղել ենք եվրոպական ստուգատեսում», – ասել է նա:

Загружается новость ... "Лево"

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի, ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի քննարկումներից հետո:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը: UWW ի ներկայացրած ցուցակով եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կկայանա Բաքվում, ասիական մրցաշարը` Բիշկեկում, Աֆրիկայինը և Օվկիանիայինը` Կահիրեում, պանամերիկյան Ակապուլկոյում:
Համաշխարհային վարկանիշային մրցաշարը կընդունի Ստամբուլը: 2023-ի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Խաղերի համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում