Երկու հայ ըմբիշներ օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել (ՖՈՏՈ)

19.03.2021, 12:21
Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել. ՖՈՏՈ
Երկու հայ ըմբիշներ օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի IV կուրսի ուսանողներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում, օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել։

Այս մասին հաղորդվում է ինստիտուտի Facebook–յան էջում։

Ամառային Օլիմպիական խաղերըկանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2021թ.–ի հուլիսի 23–ից օգոստոսի 8–ը։–0–