571.59
6.46
484.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Էդգար Մանուչարյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան (ՖՈՏՈ)

10:52
03 Օգոստոսի 2020
© Լուսանկարը՝ Facebook–յան էջից

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Загружается новость ... "Лево"

Այդ մասին նա տեղեկացրել է Facebook–յան իր էջում։

«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել` որոշեցի ավարտել իմ կարիերան։ Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել, առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից, չնայած շատ լավ հասկանում եմ, որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի ... հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր և անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին...շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել ...սիրում եմ ձեզ....», – գրել է Մանուչարյանը։

Ինչպես հաղորդում է armsport.am–ը, Էդգար Մանուչարյանը 2002-2004 թվականներին «Փյունիկի» կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թվականին խփելով 21 գոլ դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ 2004-ին տաղանդավոր հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Այաքս»: 2010 թ. Մանուչարյանը վերադարձել է հարազատ «Փյունիկ», այնուհետև ռուսական «Ուրալ», որից հետո խաղացել է նաև «Ալաշկերտում» և «Փյունիկում»:–0–





Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:03
13 Սեպտեմբերի 2020
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում (ՖՈՏՈ)
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում. ՖՈՏՈ
17:23
13 Սեպտեմբերի 2020
«Անպարտելի» Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին ու ստիպել, որ նա փախչի (ՎԻԴԵՈ)
«Անպարտելի» Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին ու ստիպել, որ նա փախչի. ՎԻԴԵՈ
13:00
10 Սեպտեմբերի 2020
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում
22:37
08 Սեպտեմբերի 2020
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ. ՖՈՏՈ
10:09
08 Սեպտեմբերի 2020
Ինչու՞ հավաքական չեկավ Հենրիխ Մխիթարյանը. ԶԼՄ
Ինչու՞ հավաքական չեկավ Հենրիխ Մխիթարյանը
12:25
07 Սեպտեմբերի 2020
Սկանդալ US Open-ում. ինչպես աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հարվածեց մրցավարին ու որակազրկվեց (ՎԻԴԵՈ)
Սկանդալ US Open-ում. ինչպես աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հարվածեց մրցավարին ու որակազրկվեց. ՎԻԴԵՈ
19:47
06 Սեպտեմբերի 2020
Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
14:18
06 Սեպտեմբերի 2020
Վարդանյանի և Կոկովի մենամարտն ավարտվել է սկանդալով (ՎԻԴԵՈ)
ACA 110 մրցաշարում Էդուարդ Վարդանյանի և Մոհամեդ Կոկովի հանդիպումն ավարտվել է սկանդալով. ՎԻԴԵՈ
20:48
05 Սեպտեմբերի 2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրում զիջեց մակեդոնացիներին
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականին
21:14
04 Սեպտեմբերի 2020
Մնում եմ «Բարսելոնայում». Մեսսի
«Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ իր ապագայի մասին
17:11
04 Սեպտեմբերի 2020
Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
17:58
03 Սեպտեմբերի 2020
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի շախմատի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն՝ 1․8 մլն մրցանակային հիմնադրամով
Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ