Ծառուկյան-Մախաչև տիտղոսային մենամարտն ուղիղ եթերում կհեռարձակվի Երևանի հրապարակներից մեկում

17.01.2025, 21:49
Երևանի հրապարակներից մեկում հնարավոր կլինի ուղիղ եթերում դիտել Ծառուկյան-Մախաչև տիտղոսային մենամարտը
Ծառուկյան-Մախաչև տիտղոսային մենամարտն ուղիղ եթերում կհեռարձակվի Երևանի հրապարակներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ UFC միջին քաշային կարգում չեմպիոնական գոտու համար Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի տիտղոսային մենամարտը կարելի է դիտել Երևանում ուղիղ եթերում։

Հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի մոտ) ուղիղ հեռարձակում կկազմակերպվի մեծ էկրանին։ Սկիզբը՝ տեղական ժամանակով 7.00-ին։ 

Ծառուկյան-Մախաչև մենամարտը կդառնա Լոս Անջելեսում ընթացող UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը։ Հայտնի է մրցավարների կազմը՝ Սալ Դ’Ամատո, Դերեկ Քլիրի և Ռոն Մակքարթի։ Ութանկյունի մրցավարն է Հերբ Դինը:

Առաջիկա մենամարտը երկրորդն է Ծառուկյանի և Մախաչևի միջև։ 2019թ․–ին Սանկտ Պետերբուրգում կայացած նրանց առաջին մենամարտը, որը կազմակերպվել էր Fight Night 149-ի շրջանակում, ավարտվեց Մախաչևի հաղթանակով միաձայն որոշմամբ։ Բայց այն ժամանակ Արմանն ընդամենը 22 տարեկան էր, այդ ժամանակվանից նա մի քանի աղմկահարույց հաղթանակներ է տարել և համարվում է թեթև քաշային կարգի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը։