Ծառուկյան-Մախաչև ռևանշ մենամարտին հաշված օրեր են մնացել․ UFC-ն նշել է մենամարտի պահեստային վայրը

13.01.2025, 19:48
Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը կարող է տեղափոխվել այլ վայր Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհի պատճառով
Ծառուկյան-Մախաչև ռևանշ մենամարտին հաշված օրեր են մնացել․ UFC-ն նշել է մենամարտի պահեստային վայրը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ultimate Fighting Championship (UFC) մրցաշարը, որը գլխավորելու է Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը, Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհի պատճառով, կարող է տեղափոխվել Լաս Վեգաս։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մրցաշարի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը։

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի տիտղոսի համար Մախաչև-Ծառուկյան մենամարտը կդառնա UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 19-ի գիշերը Լոս Անջելեսի Ինգլվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա): Թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտ կանցկացնեն նաև ռուսաստանցի Ումար Նուրմագոմեդովը և վրացի Մերաբ Դվալիշվիլին։

«Առայժմ չի խոսվում չեղարկման կամ հետաձգման մասին։ Բայց դիտարկվում է պահեստային տարբերակ։ Եթե այն իրական դառնա, մրցաշարը կանցկացվի Լաս Վեգասի T-Mobile Arena–ում», - ասել է գործակալության աղբյուրը: