431.27
5.71
396.02
0
Եղանակը Երևանում
Հայ

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

12:47
26 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:

Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետև, Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյի նկատմամբ։

60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0:

Երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ և բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:

Նշենք՝ Հայաստանի թիմի կազմում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ) , Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ): Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Առաջնությանն ավելի քան 460 բռնցքամարտիկ է մասնակցել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:43
16 Հունվարի 2023
Հայաստան + Արցախ. Հենրիխ Մխիթարյանի հզոր պատասխանը`«Որտեղի՞ց ես» հարցին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը` պատասխանելով «Որտեղի՞ց ես» հարցին. ՎԻԴԵՈ
20:27
14 Հունվարի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա. աղբյուր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
15:48
13 Հունվարի 2023
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
23:09
29 Դեկտեմբերի 2022
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
17:00
29 Դեկտեմբերի 2022
2,5մլդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
22:54
21 Դեկտեմբերի 2022
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
22:32
18 Դեկտեմբերի 2022
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում