Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են

28.03.2023, 11:42

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հայտնել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և մեկնում է այլ երկիր։

19–ամյա բռնցքամարտիկը մասնավորապես դժգոհել է պատկան մարմինների անտարբերությունից։

Ինչպես «Լուրերին» հայտնել է ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:

«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով»,- հայտնել է Շահբազյանը:–0–