Աշխարհի առաջնության ժամանակ ծեծկռտուք է սկսվել հայ և թուրք ըմբիշների միջև (ՎԻԴԵՈ)
25.10.2024,
14:53
Մենամարտի ժամանակ թուրք ըմբիշը հրել է հայ մարզիկին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնության որակավորման փուլում 125 կգ քաշային կարգում հանդես եկող Լյովա Գևորգյանի մենամարտը թուրք ըմբիշ Հաքան Բույուքչինգիլի հետ ավարտվել է ծեծկռտուքով:
Կադրերում երևում է, որ թուրք ըմբիշը սադրում է մեր մարզիկին և մենամարտի ժամանակ հրում է նրան։ Նշենք, որ մենամարտում հայ մարզիկը 1։0 հաշվով հաղթում էր։
Երկու մարզիկին էլ որակազրկել են։