Արթուր Ալեքսանյանը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
07.08.2024,
23:06
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Փարիզի Օլիմպիական խաղերում ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 1։4 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին և հռչակվեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։
Այսօր ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: