Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում

10.11.2023, 14:50
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում, հաղորդում է armsport.am-ը:

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում:

Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Նատալևիչին (ՖԻԱՍ 2), կիսաեզրափակչում պարտվել է մեկ այլ մրցակցի և դարձել է բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք՝ արցախցի Արման Ավանեսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է:

ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Սարգիս Վարդանյանը: Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարացի մրցակցին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։-0-