«Առաջ, Զինագործներ, ողջ սրտով ձեզ հետ եմ». Մխիթարյանն աջակցել է թիմակիցներին (ՖՈՏՈ)

29.05.2019, 23:42
«Առաջ, Զինագործներ, ողջ սրտով ձեզ հետ եմ». Մխիթարյանն աջակցել է թիմակիցներին:
«Առաջ, Զինագործներ, ողջ սրտով ձեզ հետ եմ». Մխիթարյանն աջակցել է թիմակիցներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» խաղից վայրկյաններ առաջ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` աջակցելով թիմակիցներին։

«Առաջ, Զինագործներ, առաջ այդ դաշտում և նվաճեք այդ գավաթը մեր ակումբի, մեր երկրպագուների և մեր սիրելիների համար։ Ես ողջ սրտով ձեզ հետ եմ», – գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ։ Հիշեցնենք, որ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին:–0–