6 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել 2025 թ.-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 6 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել 2025 թ.-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
67 կգ քաշային, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի նկատմամբ և դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) պարտության է մատնել ավստրիացի Զաչերի Բրաունին։

Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտության է մատնել Ավստրիան ներկայացնող Լեո Նիկոլսոնին։

Դավիթ Չալոյանը (+92 կգ) հաղթանակ է տոնել Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամեդ Աբրարիդինովի հետ պայքարում։

Բարեղամ Հարությունյանն (48 կգ) առավելության է հասել Թայլանդը ներկայացնող Այթան Տերապատի նկատմամբ։

60 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Գանայի ներկայացուցչին։
Արմեն Մաշակարյանը (67 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ) պարտվեցին Ուզբեկստանի ներկայացուցիչներին, որոնք երկուսն էլ 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ էին:
Նշենք, որ աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունեցել է 8 ներկայացուցիչ։
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

