530.17
7.45
476.34
+21
Եղանակը Երևանում
Հայ

2018 թ.–ի 10 ամենակարևոր սպորտային իրադարձություններն` ըստ «Նովոստի–Արմենիա»–ի

11:39
26 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անցնող տարին շատ բուռն ու հագեցած էր անկախ Հայաստանի պատմության մեջ։ Անխոս, հիմնական իրադարձությունները գրանցվել են քաղաքականության ոլորտում, սակայն սպորտային ոլորտը ևս ուրախացրել է հայ մարզասերներին մի շարք հաղթանակներով, մեծ ձեռքբերումներով և լուրջ փոփոխություններով։

10. Յուրա Մովսիսյանի վերադարձը

Юра Мовсисян

Կարճ ժամանակով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձած Վարդան Մինասյանը թիմ վերադարձրեց նաև հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով չէր հրավիրվել հավաքական 2015 թ.–ից։

Մովսիսյանը կոնֆլիկտի մեջ էր նաև ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ, ով մեղադրում էր Մովսիսյանին կարգապահությունը խախտելու մեջ։
Հարձակվողի վերադարձը հաջողվեց։ Մովսիսյանը ներառվեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում` 6 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։

9. Արթուր Աբրահամը կրկին դարձավ չեմպիոն WBO International վարկածով

Артур Абрахам

Գերմանաբնակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապրիլի 28–ին հաղթեց դանիացի բռնցքամարտիկ Պատրիկ Նիլսենին։

38–ամյա Աբրահամը, ով հաղթեց 12 ռաունդանոց մենամարտում, դարձավ տիտղոսակիր երկրորդ միջին քաշային կարգում WBO International վարկածով։ 

Իր հաջորդ մենամարտն Աբրահամը կանցկացնի արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

8. Հայ ըմբիշների փայլուն մրցելույթը Ստամբուլում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 3 մեդալ Ստամբուլում անցկացվող Եվրոպայի առաջնությունում (մինչև 23 տարեկան)։

Հայկական հավաքականի անդամներ Նորայր Ախոյանը (մինչև 55 կգ քաշային կարգ), Սլավիկ Գալստյանը (մինչև 63կգ) և Արման Բաղդասարյանը (մինչև 72կգ) դարձան առաջնության բրոնզե մեդալակիրներ։

7. Հայ ըմբիշը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի և′ աշխարհի, և′  Եվրոպայի չեմպիոն

Максим Манукян

Այս տարվա մայիսն իսկական հաղթանակների ժամանակաշրջան էր հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի համար։ Լինելով աշխարհի չեմպիոն` Մանուկյանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Առաջնությունն անցկացվում էր Ռուսաստանում ապրիլի 30–ից մայիսի 6–ը։ Մանուկյանը 9։0 հաշվով հաղթեց բելառուսցի մարզիկ Վիկտոր Սասունովսկուն։ 

6. Հայ մարտիկ Գեղարդ Մուսասին դարձավ Bellator–ի չեմպիոն միջին քաշային կարգում

Гегард Мусаси

Խառը մենամարտերի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին Bellator 200–ի գլխավոր մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ռաֆայել Կառվալիոյին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում։

Սա Մուսասիի 7–րդ անընդմեջ հաղթանակն է։ Նախորդ մենամարտում Մուսասին, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթեց Ալեքսանդր Շլեմենկոյին։

Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ է։ Նա էթնիկ հայ է, ծնվել է Իրանում` արցախահայերի ընտանիքում։

5. Արոնյանի վերջին տեղը Հավակնորդների մրցաշարում

Левон Аронян шахматист

Ցավոք, սպորտը պարգևում է ոչ միայն ուրախություն, այլև ստիպում է զգալ պարտությունների դառնությունը։ 2018թ.–ին հայկական սպորտային ոլորտում ամենահիասթափեցնող իրադարձությունը դարձավ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի թույլ ելույթները Հավակնորդների մրցաշարում։ Արոնյանը, 14 հնարավոր միավորներից հավաքելով ընդամենը 4,5 միավոր, վերջին տեղով ավարտեց մրցաշարը։

4. Հայազգի բռնցքամարտիկը դարձավ բռնցքմարատի աշխարհի չեմպիոն գերթեթև քաշային կարգում 

артем далакян.jpg

Փետրվարին ԱՄՆ–ում կայացավ գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը։ Չեմպիոնի թափուր տիտղոսի համար ուժերը չափում էին Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալլաքյանն ու ամերիկացի Բրայան Վիլորիան։ Մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթող ճանաչվեց Դալլաքյանը` 118–110։ Այսպիսով, Դալլաքյանը նվաճեց WBO վարկածով չեմպիոնական գոտին։

Արտյոմ Դալլայքանը շարունակեց հայ բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի փառահեղ ավանդույթները, ովքեր տարբեր տարիներին և քաշային տարբեր կատեգորիաներում արժանացել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը։  

3. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախողումն Ազգերի լիգայի ընտրական փուլում

Матч Армения - Черногория, Сборная Армении по футболу

Վարկանիշի առաջին եռյակը բացում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախողումն Ազգերի լիգայի ընտրական փուլում։

Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականը տասը միավորով իր խմբում զբաղեցրեց 2–րդ տեղը։ Խմբի հաղթող ճանաչվեցին մակեդոնացիները, որոնք վաստակեցին 15 միավոր։ 6 միավորով երրորդ տեղում է Ջիբրալթարի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի հավաքականը, որը վաստակել է 4 միավոր։

Զբաղեցնելով երկրորդ տեղը խմբում` Հայաստանի հավաքականը մնաց D դիվիզիոն 4–րդ խմբում և չկարողացավ ներառվել ավելի հեղինակավոր խմբում։ Հայկական հավաքականի մրցաշարային ուղին ձախողվեց նաև խայտառակ խաղի պատճառով, որի ամենավառ դրսևորումը դարձավ սեփական հարկի տակ Ջիբրալթարից կրած պարտությունը։ Խաղը հիշվեց ոչ միայն այն պատճառով, որ մեր հավաքականը բաց թողեց օֆիսային աշխատողի կողմից խփած գոլը, այլև այն պատճառով, որ հանդիպման սկզբում կազմակերպիչները շփոթել էին Ջիբրալթարի օրհներգը։ 

2. Հայ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն և սահմանեց համաշխարհային ռեկորդ

Симон Мартиросян

Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում անցկացված աշխարհի 84–րդ առաջնությունում ոչ միայն նվաճեց ոսկե մեդալ, այլև սահմանեց համաշխարհային ռեկորդ։

Մարտիրոսյանը հանդես էր գալիս մինչև 109կգ քաշային կարգում և հաղթանակ տոնեց։ «Հրում» վարժությունում աշխարհի նոր չեմպիոնը բարձրացրեց ռեկորդային քաշ` 240կգ, «պոկում» վարժությունում` 195կգ։ Մարտիրոսյանն ընդհանուր առմամբ բարձրացրեց 435կգ։

1. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը

Артур Ванецян

Վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ կատարվեց ՀՖՖ նախագահի փոփոխություն։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ պաշտոնում փոխարինեց Ռուբեն Հայրապետյանին։ Իր ընտրությունից հետո ՀՖՖ նոր նախագահը ներկայացրեց հայկական ֆուտբոլի զարգացման հիմնական ուղղություններն ու նշեց, որ, ֆեդերացիան պետք է առաջնորդվի կարևորագույն մի սկզբունքով` «ֆուտբոլ բոլորի համար»։

«Դա նշանակում է, որ ֆուտբոլին պետք է վերաբերվենք որպես սոցիալական նախագծի։ Բոլոր մակարդակների, հատկապես, սիրողական ֆուտբոլը պետք է «դուրս գա» Երևանից և զարգանա մարզերում», – նշել է Վանեցյանը։

Բացի այդ, տարեվերջին հայտնի դարձավ, որ ֆեդերացիայի նոր ղեկավարությանը հաջողվել է պայմանավորվել լեգենդար իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ։ Վերջինս բնակություն կհաստատի Հայաստանում և կզբաղեցնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Хинес Мелендес

Մելենդեսը կհամակարգի Հայաստանի տարբեր տարիքի հավաքականների աշխատանքը, ինչպես նաև կմշակի մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը։ Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կներառվեն ևս երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը կզբաղվի մարզական կրթության համակարգով, մյուսը` մանկապատանեական թիմերի ֆիզպատրաստվածությամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:19
18 Հոկտեմբերի 2019
Վերադառնում եմ վնասվածքիցս հետո. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Վերադառնում եմ վնասվածքիցս հետո. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել:
12:13
18 Հոկտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
23:11
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3։0 հաշվով զիջեց Ֆինլանդիայի հավաքականին ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի առանցքային խաղում։
19:33
15 Հոկտեմբերի 2019
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին:
15:18
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ մարզիկները նվաճել են երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)
Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
14:25
14 Հոկտեմբերի 2019
Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից
Հայկական շախմատի պատանի աստղերը. Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից։
00:55
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում:
00:34
13 Հոկտեմբերի 2019
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո (ՎԻԴԵՈ)
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո։
13:47
11 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանը, ով համարյա խեղդել էր թուրք հակառակորդին, իր հոնորարն ուղղել է նրա բուժմանը (ՎԻԴԵՈ)
Աղմուկ հանած գոտեմարտից առաջ թուրքը խոստացել է Ռուսաստանից բերել հայի գլուխը
13:36
07 Հոկտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումներին
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները:
10:15
07 Հոկտեմբերի 2019
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է թուրք մրցակցին ММА GFC-18 մրցաշարում (ՎԻԴԵՈ)
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ ММА – GFC 18 մրցաշարի շրջանակում։
10:54
04 Հոկտեմբերի 2019
Արցախի դրոշով դրոնը «Դյուդելանժ»- «Ղարաբաղ» խաղում սկանդալի առիթ է դարձել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախի դրոշը դրոնով հայտնվել է խաղադաշտում։