ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշոցքցի 19-ամյա Միքայել Միքայելյանը մինչև 20 տարեկանների հաշվարկով գրավել է առաջին տեղը Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող Դահուկավազքի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Միքայելյանը վաստակել է 79,12 միավոր և կանգնել պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Բացի այդ, Միքայելյանը գրավել է հինգերորդ տեղն ութ երկրների 45 մասնակիցների պայքարում`10 կմ ազատ ոճում
Միքայելի թիմակիցներից Թադևոս Պողոսյանը 12-րդն է, իսկ Արման Մատինյանը` 29-րդը: Կանանց մրցաշարում մեր Կատյա Գալստյանը զբաղեցրել է 23–րդ տեղը:–0–